Կերպարվեստ 6-8 դասարաններ

Առարկայի ծրագիր

Նախագծեր

Գունանկարի և գծանկարի արվեստանոցներում գեղարվեստական կրթության բազային պարտադիր հիմունքների ուսուցմանը զուգահեռ իրականացվում են այդ գիտելիքների հիման վրա կառուցված նախագծեր, միջավայրի գեղարվեստական միջամտություններ, ինչպես նաև վարպետության դասեր /վերջին երկուսի պարագայում նկարչական նյութերի առկայության դեպքում/: Արդյունքները ներկայացվում են ցուցահանդեսների և շնորհանդեսների տեսքով: Աշխատանքների կազմակերպմանը մասնակցում են արվեստանոցների ղեկավարները, ինչպես նաև աշակերտները, քանի որ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով հնարավոր չէ անջատել մեկ պրոցեսը մյուսից/բուն աշխատանքի պրոցեսը տարբեր արվեստանոցներում, էսքիզների և նախագծերի մշակում,  աշխատանքների թվայնացում, ենթաշրջանակների և շրջանակների պատրաստում, տեսաբանական հիմնավորում, էքսպոզիցիա և այլն/ :

– Ներգրավվածություն/նախագիծ, սեպտեմբեր/:

Սովորողների հետ համատեղ արվեստանոցային նոր միջավայրի ձևավորում և աշխատանքային հարմարավետության ստեղծում: Աշխատանքային գործիքների և պիտույքների թարմացում, ծանոթացում առաջադրանքների և նախագծերի հետ:

  • Գունա-պլաստիկական հորինվածքներ/սեպտեմբեր-հոկտեմբեր/
  • Պլեներներ/ուտարվա ընթացքում/
  • Հանդիպում, բաց պարապմունքներ/նոյեմբեր-Սեբաստացու օրեր/
  • Անհատական նախագծեր/ուստարվա ընթացքում/
  • Ամփոփիչ ցուցադրություն /հունվար/
  • Ներդաշնակություն/Ձոն ստուգատես/
  • Ելք ստուգատես/մայիս, 9-րդ դասարանցիներ/
  • Ավարտական ցուցադրություն/մայիս, 12-րդ դասարանցիներ/
  • Փառատոնային հանգրվան-ամփոփիչ ցուցադրություն/հունիս, 6-8, 10-11 դասարաններ/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *