Մայիսյան հավաք

Նախագծեր

Մարմարյա սրահի ձևավորում. Ցտեսություն նախագիծ

9-րդ դասարանների ավարտական ցուցահանդես

12-րդ դասարանների ավարտական ցուցահանդես, բուկլետներ

Գծագրեր

Ինժեներական լաբորատորիայի մուտքի նախագծում

Հունիս

Ավագ և միջին հաշվետու ցուցահանդես

Հյուսիսային դպրոցի մուտքի ձևավորում՝ նախապատրաստական էսքիզներ, խմբերի ձևավորում:

Փարաջանովին նվիրված արվեստի փառատոն

Հյուսիսային դպրոցի խոհանոցի բարելավում

Խոհանոցը առանձնացված է ճաշասրահից լամինատե և ապակե միջնորմով:

Սրահի հին պատուհանները փոխարինվում են մետաղապլաստ (evro) պատուհաններով: Սրահի արևմտյան հատվածում դրվում են երկու վիտրաժներ, որից մեկը հանդիսանում է որպես մուտք դեպի այգի:

Կահույքը ՝ լամինատ, ստոլեշնիցա:

Լվացարանը՝ 20 սմ և ավելի խորությամբ

Արտաքին տեսքը դեպի գլխավոր մուտք

Պատուհանները չափսերը հավասարվում են բացի խոհանոցի հատվածից

տեսքը վերևից

Փակ խոհանոց՝ ապակի, լամինատ

Վիտրաժ-դուռ դեպի ներքին այգի

Չափսեր

2023-2024 ուստարվա նախագծային աշխատանքներ

Դեկտեմբեր

Նատյուրմորտ, դիմանկար, գունատեսության վարժանքներ

Շարունակում են անցյալ կիսատ աշխատանքները՝

  • առարկաների տեղադրում, կառուցում թղթի վրա
  • գունային հագեցվածության, տոնային և ֆակտուրային
    հակադրության և ընդգծվածության
  • տեխնիկական հնարքներ գունանկարում

Նյութի ընտրությունը ազատ է՝ գուաշ, յուղամատիտ, գունավոր մատիտներ, ջրաներկ, ակրիլ

Դեկտեմբերի 15

Նախագծի նպատակն է՝ ստեղծել ռելյեֆներ ստվարաթղթից:

Մասնակիցներ՝ գունանկարի ընտրությամբ գործունեության սովորողները:

Նախագծի ընթացքը՝ ուսումնասիրելով շերտավոր ստվարաթղթի հատկությունները, ստեղծել ռելյեֆներ տարբեր պատկերներով:

Լուսանկարել առարկաներ, դիմանկարներ, ապա ֆոտոշոպի օգնությամբ մշակել պատկերները բերելով տրաֆարետային մակարդակի: Ստացված պատկերները անցկացնել ստվարաթղթի վրա:

Նախագծի արդյուքնը` կտրատելով և հանելով ստվարաթղթի վերին շերտը ստանալ բազմաշերտ ռելյեֆներ:

Հունվար

Կիսամյակային հաշվետու ցուցահանդես

7-12 դասարանցիների առաջին կիսամյակի ընթացքում կատարված ուսումնական և անհատական նախագծերի արդյունքում ստեղծված աշխատանքներ:

Ճեպանկարի կատարման հմտություններ

  • ճեպանկարը որպես գծանկարի արագ կատարվող նախնական տարբերակ
  • ճեպանկարը որպես գծանկարի ուսուցման վարժանք
  • մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի ճեպանկարներ

Նյութը՝ ածուխ, մատիտ, սանգինա, մարկեր, յուղամատիտ, խառը նյութեր

Ուսումնասիրություններ՝ շարժման արագ կատարում

տեղադրման և արտահայտման ձևեր, կերպարային ճշտություն:

Այս վարժանքները նպաստում են նկարչի վստահության և վարպետության զարգացմանը:

Փետրվար

Կոմպոզիցիա / երկրաչափական ձևեր/

Օփ արտը կամ օպտիկական արվեստը 20-րդ դարի երկրորդ կեսի ուղղություն է ։ Նրա ներկայացուցիչներն օգտագործել են պատրանքներ, երկրաչափական նախշեր, հակադրություններ և գույների խաղ՝ իրենց նկարներում շարժման էֆեկտ ստեղծելու համար։

Ծանոթություն այս ուղղության ստեղծողների և նրանց աշխատանքներին

Ստեղծել հարթ և տարածական մոդելներ տեսողական խաբկանք առաջացնելով:

Մեթոդը՝ դասական և համակարգչային գծագրական աշխատանքներ

Նյութը՝ տարբեր որակի ստվարաթղթեր, վատման, պլաստիկ, սոսինձ, տարբեր գունաներկեր:

Մարտ

Գարնանային մանկավարժական ճամբար

Տարբեր լաբորատորիաների, արվեստանոցների հետ համագործակցային աշխատանքներ՝

Բուսաբուծության լաբորատորիայի հետ ստեղծել այգու համար ծաղկամաններ, տարբեր դեկորատիվ օբյեկտներ

Նյութը՝ բետոն, սոսինձ, կտոր, փայտ և այլ

Ապրիլ

Երևակայական քարտեզներ

Քարտեզներ պատրաստողները ավելի հաճախ խաղում են գծերի և գունային երանգների վրա, որպեսզի գեղագիտական բնույթ տան դրանց: Կենտրոնանալով դեկորացիայի վրա՝ քարտեզագրությունը գիտության ոլորտից տեղափոխվել է արվեստի տարածք՝ թույլ տալով կոնցեպտուալիստներին արտահայտիչ և հաճախ երևակայորեն ներկայացնել տարածությունը:

Նյութը՝ թելեր, շորի կտորներ, կտավ, ներկեր

Մեթոդներ՝ խառը տեխնոլոգիաներ

Մայիս

Արվեստի փառատոն

Ուսումնական ճամբարի ընթացքում ընտրությամբ գործունեության աշակերտները գունանկարի և գծանկարի արվեստանոցներում կիրականացնեն անհատական նախագծերի փունջ /պուանտիլիզմ, դեկորատիվ նկարչություն, պոպ-արտ, օպ-արտ, պլեներ, սթրիտ արտ, ազատ ստեղծագործական փորձեր և այլն/:

Նյութերի ընտրությունը ըստ անհատական թեմաների:

Ամփոփումը ցուցահանդեսի տեսքով Գեղարվեստի ցուցասրահում:

Հունիս

Քաղաքային արտ թեմայով՝ կոլլաժ, տրաֆարետ, թղթե և այլ նյութերով քանդակներ:

Նախագծային աշխատանքներ գունանկարի արվեստանոցում

Դեկտեմբերի 15

Նախագծի նպատակն է՝ ստեղծել ռելյեֆներ ստվարաթղթից:

Մասնակիցներ՝ գունանկարի ընտրությամբ գործունեության սովորողները:

Նախագծի ընթացքը՝ ուսումնասիրելով շերտավոր ստվարաթղթի հատկությունները, ստեղծել ռելյեֆներ տարբեր պատկերներով:

Լուսանկարել առարկաներ, դիմանկարներ, ապա ֆոտոշոպի օգնությամբ մշակել պատկերները բերելով տրաֆարետային մակարդակի: Ստացված պատկերները անցկացնել ստվարաթղթի վրա:

Նախագծի արդյուքնը` կտրատելով և հանելով ստվարաթղթի վերին շերտը ստանալ բազմաշերտ ռելյեֆներ:

Մեկուսարան Հյուսիսային դպրոցում

Ելք մեկուսարանից շիրմաների տեսքով

Շիրմայով անջատող ծածկ՝ բուժկետը մեկուսարանից

Շիրմայի չափսերը

մեկ հատվածի չափը

Երեք միացված ընդհանուր պատկեր

Տարածքի մեջ տեղավորվող 4-հատ նման շիրմաներ

Նյութը՝ փայտ, կիսաթափանցիկ բարակ կտոր