Հյուսիսային դպրոցի խոհանոցի բարելավում

Խոհանոցը առանձնացված է ճաշասրահից լամինատե և ապակե միջնորմով:

Սրահի հին պատուհանները փոխարինվում են մետաղապլաստ (evro) պատուհաններով: Սրահի արևմտյան հատվածում դրվում են երկու վիտրաժներ, որից մեկը հանդիսանում է որպես մուտք դեպի այգի:

Կահույքը ՝ լամինատ, ստոլեշնիցա:

Լվացարանը՝ 20 սմ և ավելի խորությամբ

Արտաքին տեսքը դեպի գլխավոր մուտք

Պատուհանները չափսերը հավասարվում են բացի խոհանոցի հատվածից

տեսքը վերևից

Փակ խոհանոց՝ ապակի, լամինատ

Վիտրաժ-դուռ դեպի ներքին այգի

Չափսեր

Գարնանային մանկավարժական ճամբար

Խմբակային մասնակցություն Արևմտյան դպրոց-պարտեզի բետոնե արգելապատնեշի նկարչական ձևավորման աշխատանքներում:

Փուլային աշխատանքներ՝

  1. Կազմել գործածվող նյութերի ցուցակ
  2. Ձևավորել սովորողների ստեղծագործական խումբ պատի ընդհանուր գունային ֆոնը ծածկելու համար

Ձոն ստուգատես ևՓարաջանովի 100 ամյակին նվիրված նախագծի շարունակությունը կլրացվի նոր ստեղծագործություններով և մի մասի ամփոփումը կներկայացվի ցուցահանդեսում՝

մարտի-5-ն, ժ. 11:00 Գեղարվեստի ցուցասրահում

Զատկական տոն-ի առթիվ կներկայացվեն գեոմետրիկ արվեստի ձևի այլ կոմպոզիցիաներ: Սովորողները կծանոթանան որոշ գծագրական հմտությունների, կպատրաստեն տրաֆարետներ,կկիրառեն խառը տպագրական միջոցներ և այլ ստեղծագործական տեխնոլոգիաներ:

Ընթացիկ աշխատանքներ

Փետրվար ամսվա հաշվետվություն

Կրթահամալիրի արտաքին և ներքին բարելավմանը ուղղված գծագրական աշխատանքներ

Նախապատրաստական աշխատանքներ Մայր դպրոցում շրջայցի համար

Մայր դպրոցի խոհանոցի հատվածը, որպես Փարաջանովին նվիրված անկյուն

Արգելապատնեշ ծաղկամաններով. Կենտրոնի տարածք

Կենտրոնի ներսում կախիչներ և ցնցուղ առաջին հարկի խոհանոցի համար

Արգելապատնեշ ծաղկամաններով. Կենտրոնի տարածք դեպի խոհանոց

Մարմարյա սրահ. պատվանդաններ նվագախմբի և ղեկավարի համար


Ինժեներական լաբորատորիայի սյուների շուրջ բաց դարակներ

Հյուսիսային դպրոցի խոհանոցի բարելավում
Ատաղձագործական արհեստանոցի բարելավում
Կենտրոնի պահեստամաս և բեմահարթակ
Ինժեներական լաբորատորիայի միջավայր

Ոսումնական նախագծեր

Ձոն ստուգատես ևՓարաջանովի 100 ամյակին նվիրված նախագիծ

Արևմտյան դպրոց. բետոնե պատնեշի նկարչական ձևավորում

Կերպարվեստի ծրագիր – 6-8 դասարաններ

Ծրագիրը ուղղված է աշակերտների մասնագիտական հետագա կողմնորոշմանը:

Այն առանձնանում է իր ուսումնասիրական խնդիրներով, որի ընթացքում բնօրինակը դառնում է լուրջ ուսումնասիրման օբյեկտ: Բացահայտվում են բնօրինակի կառուցվածքային, ծավալային, գունատոնային օրինաչափությունները, առարկաները վերլուծվում և հարաբերվում են միջավայրի հետ: Ծանոթանում են տարբեր նյութերով աշխատելու տեխնիկաներին և կատարման սկզբունքներին:

Աշակերտները ստանալով կայուն գիտելիքներ գծանկարչության /կառուցվածքային, ծավալային, գծատոնային օրինաչափությունների բացահայտում/, գունանկարչության /գույնի, գունատեսության, գույնի հոգեբանական առանձնահատկությունների ուսուցում/, կոմպոզիցիայի /ռիթմի, մակերեսի, գունա-պատկերա-ծավալային ճիշտ կազմակերպում/ վերաբերյալ, առավել հեշտությամբ կկողմնորոշվեն հետագա` մասնագիտական, առարկայի ճիշտ ընտրության հարցում:

Զուգահեռ գիտելիքներ են տրվում գեղարվեստական մտածողության այլ ձևերի և սկզբունքների վերաբերյալ /իմպրեսիոնիզմ, ֆովիզմ, աբստրակցիոնիզմ և այլն/, որոնք կիրառվում են առաջադրանքներում` ուսումնական ձևերը վերածելով ստեղծագործականի:

Ուսուցումը կատարվում է պարզից բարդ, հիմնական` այբենական, մատչելի ձևերից դեպի մտահայեցողական խորը և գեղարվեստական մտածողության:

Շեշտը դրվում է անհատական աշխատանքի վրա` հաշվի առնելով ուսուցանողների պատրաստվածության տարբեր մակարդակները:

Բազային նկարչություն` գծանկար, գունանկար

Կառուցում և օրինաչափությունների բացահայտում

  1. գիծ, գծային ռիթմեր` ստատիկ, դինամիկ
  2. տոն, տոնային անցումներ
  3. գույն, գունատեսություն
  4. գունային, տոնային անցումներ

Նատյուրմորտներ

  1. երկրաչափական մարմիններով
  2. կենցաղային և խառը առարկաներով
  3. մրգերով, բանջարեղենով

Կոմպոզիցիա

  1. կոմպոզիցիոն կառուցվածքներ
  2. ռիթմեր` գծերով, գույներով, պատկերներով
  3. գունապլաստիկական հորինվածքներ
  4. թեմատիկ նկարչություն

Կառուցվածքային արտահայտչամիջոցներ

  1. համաչափություն և անհամաչափություն
  2. դինամիկա և ստատիկա
  3. հեռանկար
  4. ինտերիեր, էքստերիեր

Ձևաստեղծում

  1. Տարածական պատկերներ և օբյեկտներ

Գեղարվեստական մտածողության ոճեր և տեխնիկաներ

  1. Նյութերով ճիշտ աշխատելու սկզբունքներ /մատիտ, ածուխ, պաստել, ջրաներկ, գուաշ և այլն/
  2. Ոճական փորձարկումներ /վրձնահարվածներով, տպումով, ակտիվ գույներով, հարթապատկերային և այլն/