Սովորողների խմբերի հետ իրականացվեցին գործնական և տեսական աշխատանքներ գծանկարի և գունանկարի արվեստանոցներում։
Սովորողները ծանոթացան ժամանակակից տեսողական արվեստում կիրառվող տեխնիկական բազմազանությանը և համաշխարհային արվեստում հաստատված նմուշներին:
Աշխատանքների ամփոփումը կիրականացվի կիսամյակային ցուցահանդեսի տեսքով առաջին և երկրորդ կիսամյակի ընթացքում կատարված ուսումնական, ճամբարային և անհատական նախագծերի ընթացքում արված աշխատանքներով:
Գծանկարի և գունանկարի արվեստանոցներ
Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 3-ին ժամը 13:00-ին, Գեղարվեստի ուսումնական կենտրոնի ցուցասրահում:
Ծրագրի նպատակը՝ ստեղծել բազմաֆունկցիոնալ բացօթյա և մասամբ ծածկ տարածք, որտեղ երեխաները (2–5 տարեկան), նրանց ընտանիքները և համայնքի բնակիչները կարող են սովորել, խաղալ, ծանոթանալ բնությանը և զարգացնել սոցիալական ու ստեղծագործական հմտություններ։
Տարածքի չափերը
Ընդհանուր մակերես՝ 850մ² (100×85 մ)
Գտնվելու վայրը՝ բնակելի արվարձան
Բաժանում ֆունկցիոնալ գոտիների՝ կրթական, խաղային, գյուղատնտեսական և հանգստի
Գլխավոր նպատակները
Կրթություն և զարգացում — երեխաները սովորում են բույսեր աճեցնել, խնամել կենդանիներ, իրականացնել բնապահպանական փորձեր։
Ֆիզիկական ակտիվություն — բացօթյա խաղեր, սպորտային գոտիներ։
Սոցիալական ինտեգրում — ընտանիքների և երեխաների շփում տարբեր տարիքային խմբերում։
Էկոլոգիական մտածողություն — վերամշակման, կենսաբազմազանության և ջրի խնայման հմտություններ։
Նախագծի նորարարական կողմերը
Բնության մեջ ինտեգրված ուսուցում — դասերը դուրս են գալիս դասասենյակներից։
Մասնակցային պարտեզ — երեխաներն ու ծնողները միասին են աշխատում։
Կենսագործունեության շրջափուլ — «սերմից մինչև բերք» ուսուցման մոդել։
Կայուն զարգացման մոտեցումներ — արևային էներգիա, անձրևաջրերի հավաքում, օրգանական այգեգործություն։
Նախագիծը ներառում է
1. Խաղահրապարակ
Հատակի մակերես՝ ավազ, խոտ կամ ռեզինե ծածկույթ
Ճոճանակներ, սղարաններ, լողավազան
Տաղավար արևից պաշտպանվելու համար և նաև որպես բեմահարթակ
2. Բանջարանոց
Բազմաբույս տնկարկ (պարունակի մանկապարտեզի երեխաների աճեցրած բանջարեղեն՝ գազար, սոխ, մաղադանոս)
Ջրման պարզ համակարգ՝ ցնցուղներ կամ այլ տարաներ
3. Կենդանիների գոտի
Հատուկ վանդակներ կամ բաց տարածք թռչունների (թութակներ, հավեր), ճագարների, կրիաների համար
Ոչ մեծ, բայց խնամված տարածք, որպեսզի երեխաները կարողանան շփվել կենդանիների հետ
4. Հանգստի գոտի
Ծառերով ստվերոտ հատված, հարմար նստատեղեր
Գրքերով փոքրիկ դարակներով
Խաղեր՝ լեգո, փազլներ
Շենք
Սենյակներ ուսուցման, քնի, սննդի համար
Կից փոքրիկ մուտք կամ ծառայողական մուտք
Բաց ցանցապատ շքամուտք
Տան ներկայիս տարածքին ավելացված է հավելյալ բաց շքամուտք (2.50×8.50)մ